ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սլովենիան պատրաստ է կազմակերպելու Պուտինի և Թրամփի հանդիպումը

Սլովենիան պատրաստ է կազմակերպելու Պուտինի և Թրամփի հանդիպումը
30.01.2017 | 12:55

Սլովենիան առաջարկել է ԱՄՆ-ի և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփին ու Վլադիմիր Պուտինին՝ իր տարածքում հանդիպել։ ԱԳ նախարար Կառլ Էրյավեցն ասել է, որ առաջարկն արվել է ռուս պաշտոնատարներին, 2016-ի դեկտեմբերին նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։ Էրյավեցի խոսքով՝ Սլովենիան ունի նման հանդիպումների կազմակերպման փորձ. 2001-ին երկիրը դարձել էր Պուտինի և ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշի առաջին բանակցությունների վայր։


«Հաշվի առնելով, որ մենք հաջող կազմակերպել ենք Բուշ-Պուտին հանդիպումը, Լավրովն ասել է, որ պատճառ չի տեսնում այդպիսի մակարդակով հանդիպումը չկրկնելու համար։ Այդ ամենը, իհարկե, կախված է Դոնալդ Թրամփից ու Վլադիմիր Պուտինից»,- ասել է Էրյավեցը Լյուբլյանայի zurnal24.si պորտալին տված հարցազրույցում։

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ